Հրատապ թեմա Հայաստանում
«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան

«Ամուսինս նոր է վերադարձել ՌԴ-ից: Այնտեղ մնացել է մոտ մեկ տարի: Ամուսնացած եմ արդեն ութ տարի, ունեմ մեկ երեխա: Այս տարիների ընթացքում ես գնացել եմ գինեկոլոգի մոտ միայն յոթ տարի առաջ, երբ տղաս ծնվեց»,- պատմում է 32-ամյա Տանյան: Ինչո՞ւ չի հաճախում. իբրև պատճառաբանություն նա սոցիալական պայմանները բերեց, ապա խոստովանեց, որ պարզապես ամաչում է գնալ բժշկի. «Մենք էնքան կոմպլեքսավորված ենք դաստիարակվում, էնքան թաքուն ենք խոսում սեռական կյանքից, չենք ստանում սեռական դաստիարակություն, որ հետագայում, երբ թվում է` արդեն կարող ենք ավելի ազատ լինել, մի տեսակ կարծրանում է էդ «ամոթի» զգացումը, դառնում փակ թեմա, ու մենք շարունակում ենք չհաճախել բժշկի»:
Այժմ Տանյան որոշ ցավեր զգում է որովայնի ստորին հատվածում, սակայն դեռևս չի ուզում այցելել բժշկի, ամեն ամիս ասում է` մյուս ամիս: Հարցին, թե չի վախենում, որ իր անփութությունը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, Տանյան միայն ուսերն է թոթվում:
Տանյայի նման կանայք Հայաստանում շատ կան, ովքեր տարիներ շարունակ չեն այցելում գինեկոլոգին, և հենց այդ պատճառով է, որ կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների թիվը չի նվազում Հայաստանում:
Այդ հիվանդությունների թվում է նաև արգանդի վզիկի քաղցկեղը, որը կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների շարքում երկրորդն է կրծքագեղձի քաղցկեղից հետո:
Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերն ավելացել են
2010 թ. ՀՀ-ում հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղի 278 դեպք: Մեծ մասը դիմել է բժշկի բարձիթողի վիճակում, երբ արդեն հնարավոր չէ փրկել կնոջ կյանքը: Նշված թվականին նաև գրանցվել է մահացության 137 դեպք: 2009 թ. համեմատ` քաղցկեղով հիվանդության դեպքերն ավելացել են 6-ով, սակայն բարձիթողության աստիճանն է նվազել:
Ասենք, որ մինչև հիվանդության վերջնական ի հայտ գալն անցնում է երկար ժամանակ. նախաքաղցկեղային վիճակը տևում է 10-15 տարի: Միայն 5%-ի մոտ է, որ հիվանդությունն ավելի արագ է զարգանում:
«Սա նշանակում է, որ արգանդի վզիկի քաղցկեղից կարելի է խուսափել` տարեկան մեկ անգամ այցելելով բժշկի: Առհասարակ, կանանց խորհուրդ ենք տալիս տարին մեկ անգամ այցելել բժշկի` բազմաթիվ կանացի հիվանդություններից խուսափելու և դրանք կանխելու համար»,- ասում է Ազգային ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը:
Ինչպե՞ս են հիվանդանում արգանդի վզիկի քաղցկեղով
Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց 99%-ի մոտ հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսը, սակայն դա չի նշանակում, որ բոլոր կանայք, ովքեր ունեն պապիլոմավիրուս, կարող են հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով. Դա կախված է կնոջ իմունային համակարգից: Այսինքն` մեկը կարող է հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով, մյուսը` ոչ:
Մարդու պապիլոմավիրուսը կնոջը փոխանցվում է տղամարդուց` սեռական ճանապարհով:
Պայմանականորեն արգանդի վզիկի քաղցկեղը բաժանում են փուլերի: Առաջին փուլում բացահայտվելու դեպքում 85-90%-ի կյանքը հնարավոր է փրկել, երկրորդ փուլում այդ թիվը նվազում է` դառնալով 60-65%, իսկ երրորդ փուլում` 15-12%:
Չորրորդ փուլում այլևս գրեթե հնարավոր չէ փրկել հիվանդին, քանի որ քաղցկեղն արդեն մետաստազներ է ունենում տարբեր օրգաններում:
Մարդու պապիլոմավիրուսը կարող է ոչ միայն արգանդի վզիկի, այլև կոկորդի քաղցկեղի պատճառ դառնալ: Այս վիրուսը շատ է հայտնաբերվում նաև մարմնավաճառների շրջանում, որոնք օրալ սեքսով առավել հաճախ են զբաղվում:
Վիճակը մարզերում
Մարզերում բնակվող արտագնա աշխատանքներից վերադարձած տղամարդիկ իրենց հետ բերում են ոչ միայն տարվա ընթացքում վաստակած գումարը, այլև մի շարք սեռական հիվանդություններ, տարատեսակ վարակներ: Այդ վարակների թվում է նաև մարդու պապիլոմավիրուսը, որ փոխանցվում է կնոջը սեռական ճանապարհով: Պապիլոմավիրուսը փոխանցվում է բացառապես մարդու միջոցով, և շատ հնարավոր է, որ տղամարդը, ձեռք բերելով այն վիրուսով վարակված մի կնոջից, փոխանցի այլ կնոջ: Ցավոք, հատկապես մարզերում կանանց հաճախելիությունը բժշկի շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան Երևանում, այստեղ կանայք գերադասում են չդիմել գինեկոլոգի կամ էլ դիմում են, երբ հիվանդության ախտանիշներն արդեն զգացվում են:
Այս հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են Շիրակի մարզում` 37 դեպք 100.000 բնակչի հաշվով: Գրանցվել է մահացության 17 դեպք: Ամենաքիչը մարզերից այս հիվանդությունը գրանցվել է Տավուշի մարզում` 6 դեպք, 2010 թ. գրանցվել է 1 մահացության դեպք:
Հնարավոր է նաև խուսափել պապիլոմավիրուսից
Ժամանակակից գիտությունն արդեն հայտնաբերել է մի մեթոդ, որը թույլ է տալիս պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ, սակայն սա կիրառելի է միայն այն դեպքում, երբ կինը դեռևս սեռական կյանքով չի ապրել, քանի որ սեռական կյանքով ապրող կինը կարող է արդեն պապիլոմավիրուս ունենալ: Պատվաստումն արժի 120.000 դրամ և կատարվում է երեք փուլով (0-1-6): Մնացած բոլոր դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս այցելել բժշկի:
Կազմակերպված երկրներում, երբ կանայք այցելում են բժշկի ամեն տարի, արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդության դեպքեր գրեթե չեն գրանցվում: Սա նշանակում է, որ հնարավոր է խուսափել արգանդի վզիկի քաղցկեղից:
Այնուամենայնիվ, ինչպես հավաստում է ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը, նախ կինն ինքը պետք է մտահոգվի իր առողջությամբ և ինքը պետք է փորձի կանխել հիվանդությունը: «Պետք է ոչ թե սպասել, որ հիվանդությունը գա ու քեզ հաղթի, այլ առաջ ընկնել ու փորձել հիվանդությանը հաղթել»,- ասում է նա:

Մեդ-Պրակտիկ
16.01.2016
Հարգելի Լենա, բարև Ձեզ: Ֆիբրոադենոման կրծքագեղձի բարորակ նորագոյացություն է, որն առաջանում է հորմոնալ խանգարումների ժամանակ: Հղիության ընթացքում կարող է նկատվել ֆիբրոադենոմային մեծացում, եթե մեծացոււմը զգալի է հնարավոր է վիրահատության կարիք լինի հենց հղիության ժամանակ: Ձեզ մոտ ֆիբրոադենոմայի չափերը մեծ չեն, կարծում եմ հղիության ընթացքում ավելի մեծացում չի նկատվի: Ինչ վերաբերում է բուժմանը, գերակշռող դեպքերում վիրահատական է: Ծննդաբերությունից հետո, կախված ֆիբրոադենոմայի տեղակայումից կարող է խանգարել կրծքվ կերակրմանը: Որպես կանոն կերակրման ընթացքում ֆիբրոադենոմայի մեծացում չի նկատվում: Խորհուրդ կտայի լինել մամոլոգի հսկողության տակ: Բուժում ամեն դեպքում հարկավոր է, անկախ չափից:




Lena.
13.01.2016




Լենա
12.01.2016




Մեդ-Պրակտիկ
06.12.2015
Հարգելի AN 04.12.15, բարև Ձեզ: Այո կարելի է, սակայն միայն բժշկի նշանակմամբ:




Մեդ-Պրակտիկ
06.12.2015
Հարգելի Vard, բարև Ձեզ: Ամենայն հվանականությամբ Դուք հանձնել եք IgG-ն , որը ցույց է տալիս, որ նշված ինֆեկցիաները նախկինում տարել եք, և բնական է բուժում այժմ հարկավոր չէ դրա համար: Ինչ վերաբերում է միկոպլազմային և ուրեպլազմային, ապա բուժում ստանալուց հետո բնական է, նշանակված է կրկնակի հետազոտություն, պարզելու համար բուժումը էֆեկտիվ է եղել, թե ոչ:




Մեդ-Պրակտիկ
06.12.2015
Հարգելի Ani, բարև Ձեզ: Ձվարանների պոլիկիստոզի առաջացման պատճառները դեռ լիովին պարզված չեն: Պատճառներից են հիպոֆիզի և հիպոթալամուսի ֆունկցիայի խանգարումները, ինսուլինառեզիստենտականությունը, անդրոգեննրի սինթեզի ակտիվացումը, ինչպես նաև ժառանգականությունը: Հարկավոր է նախ պարզել պատճառը, այնուհետ փորձել վերացնել, եթե հնարավոր է: Ձվարանների պոլիկիստոզի բուժումը երկարաև է, հաճախ նաև բուժումը վիրաբուժական է: Եթե այլ հետազոտոթյուններ անցել եք խնդրում եմ գրեք, նաև, թե ինչ բուժում եք ստացել, և բուժման ընթացքում ձվազատում եղել է, թե ոչ:




Մեդ-Պրակտիկ
06.12.2015
Հարգելի Nina, բարև Ձեզ: Իհարկե ոչ, նման բան հնարավոր չէ: Ինքներտ էլ գիտեք, որ բեղմնավորման համար անհրաժեշտ են սպերմատոզոիդներ ))




Մեդ-Պրակտիկ
06.12.2015
Հարգելի NAIRA, բարև Ձեզ: Արգանդի նորմալ անատոմիական դիրքն առաջ թեքված է: Արգանդի հետթեքումը կամ ռետրոֆլեքսիան արգանդի պաթոլոգիական դիրք է: Տարբերում են ռետրոֆլեքսիայի շարժուն և ֆիքսված տեսաիկները: Արգանդի հետթեքվածություն կարող է դիտվել փոքր կոնքի կպումային պրոցեսների դեպքում, էնդոմետրիոզի, հավելումների բորբոքումների դեպքում: Շարժուն ռետրոֆլեքսիա կարող է դիտվել արգանդի կապանների թուլացման, սեռական ինֆանտիլիզմի դեպքում: Հետթեքվածույան դեպքում հնարավոր է դիտվի անպտղություն, սակայն պետք է նշել, որ պատճառը ոչ թե հենց հետթեքումն է, այլ այն հիվանդությունը, որի պատճառով տեղի է ունեցել արգանդի հետթեքում:




Մեդ-Պրակտիկ
06.12.2015
Հարգելի Lilit, բարև Ձեզ: Հարկավոր է ուղղակի ամեն օր որովային առաջային պատի մկանները ձգող վարժություններ կատարել: Թել կապել, հատկապես ամուր, ցանկալի չէ: Համապատասխան վարժություններ կարող եք գտնել մեր կայքի "Մարմնամարզություն և սպորտ" բաժնից: Ստորև ներկայացնում ենք հղումը.
https://www.med-practic.com/arm/81/article.html




Մեդ-Պրակտիկ
06.12.2015
Հարգելի Nare, բարև Ձեզ: Ոչ նման բան հնարավոր չէ: Ձեր նկարագրածն ավելի բնորոշ է հորմոնալ խանգարումներին:




Մեդ-Պրակտիկ
06.12.2015
Հարգելի Sona, բարև Ձեզ: Խնդրում եմ նշեք կա տեղային ջերմաստիճանի բարձրացում թե, ոչ: Ձեր նկարագրածն ավելի շատ նման է բարտոլինյան գեղձի կիստայի (բորբոքված) կամ թարախակույտի: Երկու դեպքում էլ բուժումը վիրաբուժական է: Սակայն համոզվելու համար խորհուրդ կտայի դիմել գինեկոլոգի:




Մեդ-Պրակտիկ
06.12.2015
Հարգելի Silvi, բարև Ձեզ: Կուսաթաղանթի վնասման հավանականությունը քիչ է, հատկապես, եթե ցավ և արյուն չի եղել:




Մեդ-Պրակտիկ
06.12.2015
Հարգելի AN, բարև Ձեզ: Հղիության ընթացքում հակացուցված չէ սեռական կյանքով ապրել, եթե հղիությունն ընթանում է նորմալ: Պարզապես ցանկալի է ավելի մեծ ժամկետներում, 24-25 շաբ-ից սկսած խուսափել հաճախակի հարաբերություն ունենալուց, քանի որ հարաբերության ընթացքում արգանդի տունուսը բարձրանում է, որը կարող է վաղաժամ ծննդաբերության սպառնալիքի պատճառ դառնալ:




Մեդ-Պրակտիկ
06.12.2015
Հարգելի Karen, բարև Ձեզ: Ձեր հարցից անհասկանալի է, որ հատվածում է քորը, պուչուկային, թե երիկկամի հատվածում: Խնդրում եմ ավելի մանրամասն նշեք, քանի որ տարբեր տեղակայման դեպքում պատճառը տարբեր է Խնդրում եմ նաև նշեք կա արտադրություն, թե ոչ:




Մեդ-Պրակտիկ
06.12.2015
Հարգելի S S-??, բարև Ձեզ: Եթե հաստատված է, որ ձվազատում չի կատարվում, հարկավոր է պարզել պատճառը: Անօվոլյացիայի կամ ձվազատման խանգարման պատճառ կարող են լինել հիպոֆիզի, հիպոթալամուսի հիվանդությունները, ուռուցքները, սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները, արգանդի միոման, հիպերանդրոգենէմիան, հիպերպրոլակտինէմիան, վահանագեղձի հիվանդությունները, սթրեսը, ճարպակալումը և այլն: Հարկավոր է նախ պարզել պատճառը, փորձել վերացնել այն: Բացի այդ մեկ ամսվա կուրսից հետո հնարավոր է ձվազատման ֆունկցիան չվերականգնվի, հարկավոր է մի քանի կուրս ընդունել: Եթե այլ հետազոտություններ անցել եք, կարող եք պատասխանները ներկայացնել, կփորձենք օգնել Ձեզ:




S S _? ? 30.10.2015
04.12.2015




AN
04.12.2015




NAIRA
04.12.2015




Մեդ-Պրակտիկ
03.12.2015
Հարգելի Varsik, բարև Ձեզ: Լապարասկոպիա Ձե դեպքում կատարվում է առաջին հերթին ախտորոշիչ նպատակով: Լապարասկոպով կարելի է պարզել փողերի անցանելությունը, ախտորոշել արտաքին էնդոմետրիոզը, որի դեպքում կկատարվի օջախների այրում, ձվարանների պոլիկիսոտզ համախտանիշը, որի դեպքում կկատարվի ձվարանների վապորիզացիա, ինչպես նաև փոքր կոնքի խոռոչում առկա կպումների անջատում: Նշված բոլոր խնդիրները կարող են դառնալ չբերության պատճառ: Այսինքն ախտորոշիչ լապարասկոպիան հարկ եղած դեպքում կդառնա վիրաբուժական: Հուսալիությունը կայանում է նրանում, որ փոքր կոնքի խոռոչում ցանկացած խնդիր կարելի է ախտորոշել լապարասկոպիայի միջոցով, հարկ եղած դեպքում նաև կատարել վիրաբուժական բուժում: Արժեքի մասին ստույգ տեղեկատվություն չենք կարող ցավոք տրամադրել, քանի որ տարբեր կլինիկաներ ունեն տարբեր գնային սանդղակներ:




Մեդ-Պրակտիկ
03.12.2015
Հարգելի Amalya, բարև Ձեզ: Ստորև ներկայացնում են հղում, որտեղ կգտնեք Ձեզ անհանգստացնող հարցի պատասխանը.
https://www.med-practic.com/arm/346/13486/article.more.html




Մեդ-Պրակտիկ
03.12.2015
Հարգելի ??????, բարև Ձեզ: Լազերային վապորիզացիան կամ այրումը, արգանդի պարանոցի էրոզիայի բուժման ամենաէֆեկտիվ և անվտանգ մեթոդներից մեկն է: Այս մեթոդն ունի մի շարք առավելություններ, որոնք չունեն այլ մեթոդներ: Լազերային վապորիզացիայի դեպքում ցավը մինիմալ է, կարելի է կատարել առանց անզգայացման, սպի, որպես այդպիսին չի լինում, այդ պատճառով այն խորհուրդ է տրվում չծննդաբերած կանանց: Ինչ վերաբերում է հետագայում հղիանալուն, ապա այն ոչ մի կերպ չի խանգարում հղիությանը, կարելի է նույնիսկ ծննդաբերել բնական ճանապարհով:




amaliya
03.12.2015




?????????
02.12.2015




amalya
29.11.2015




Varsik
22.11.2015




Vard
17.11.2015




ani
15.11.2015




Nina
15.11.2015




NAIRA
14.11.2015




lilit
10.11.2015




Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն